
ՃՈ պարեկային մեքենաների 306 արագաչափերի ստուգաչափման համար կվճարվի 734 400 դրամ

ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված 306 հատ սարքավորումներ կենթարկվեն ստուգաչափման։ «ՃԵԿ-ի խախտումների նկարահանման, արձանագրման և օպերատիվ արձագանքման GPS մոնիտորինգի» համակարգերի «Իսկրա-1», արագաչափերի և այլ սարքավորումների ստուգաչափման ծառայությունը կիրականացնի Չափագիտության ազգային ինստիտուտը՝ 734 400 դրամի դիմաց։
Մեկ անձից կատարվող գնումների պայմանագրում նշած է, որ «Տրանսպորտային միջոցների արագությունը որոշող «Իսկրա-1» արագաչափերի ստուգաչափումը պետք է կատարվի՝ համաձայն «ГДЯК468162.007 МП» Измерители скорости движения ТС радиолокационные «Искра-1» «Методика проверки» մեթոդական ստուգաչափական ձեռնարկի և ՀՍՏ նորմերի պահանջների։