Քաղաքական առումով արդեն էական չէ սերնդափոխությունը՝ որպես փոփոխությունների, թարմության երաշխիք, քանի որ այդ սերնդափոխությունն ուղղորդված է: Ընդ որում, ուղղությունը ոչ թե առաջ է, այլ ետ…
«Հայ ժողովուրդը 1988-89թթ. անկախության շարժում չսկսեց և չհասավ հաջողության, որ այսօր ինչ-որ մարդիկ մեր պետությունը նորից միացնեն Ռուսաստանին, իսկ մյուսները՝ դա համարեն անշրջելի: ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ոչ մի տարբերություն չի լինի, թե ով է ՀՀ նախագահը: Ավելին՝ այդ միության ներսում իշխանություն ու նախագահ չի փոխվում…»:
«Այդ դատավարությունն այս իշխանությունների իսկական բնութագիրն է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Նրա անունն իշխանական կուլիսներում առավել հաճախ է շրջանառվում:
Պատահական չէ, որ երեկվա դատավճիռների հրապարակման ժամանակ դատարանի շենքի առջև հավաքվածների շարքում բացակայում էին այն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ, բայց իրենց պարտքն են համարում յուրաքանչյուր հանրահավաքի սկզբում հայտարարել, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Սա եվրասիական Հայաստանն է, և վերջ:
Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
«Սերժ Սարգսյանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Պուտինի զանգով»,- այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով հարցին` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցումը կարելի՞ է քաղաքական շանտաժ համարել:
Ձմռան կանխատեսումները չարդարացան: Մաքսային միություն աճապարողները ցնցված են: Նավթի համաշխարհային գների անկումը, մեղմ ասած, անսպասելի էր: Եվ այդ լուրը ստվերում է ամեն ինչ: Հիմա Հայաստանում նավթի բորսայական գների մասին ավելի շատ են խոսում, քան, ասենք, փոխվարչապետության թեկնածուների կամ այդ պաշտոնին ձգտողների մասին:
«Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ»,- 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Արմեն Գևորգյանը:
Ակադեմիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդամներ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (որոնց պաշտոններն, ի դեպ, ակադեմիայի կայքում ներկայացված են` որպես գործող նախագահ, նախարար)։ Այլ աղբյուրներից (օրինակ` «Հայբուսակի» կայքից) տեղեկանում ենք, որ ակադեմիայի անդամներ են նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը…
Չպետք է բացառել, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանին պետք են մինչև վերջին պահն իրավահաջորդի թեման փակ պահելու և դրանով սեփական թիմում անորոշություն չստեղծելու համար: Այդ իմաստով՝ իշխանության համար շահեկան է, որպեսզի փոխհամաձայնություն այդպես էլ չկայանա, և, որ այդ գործընթացը ձգվի հնարավորինս երկար:
Եվասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպես եռյակի մյուս կուսակցությունների ղեկավարների`Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Եվ ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է գրողը, եթե նախագահն անհաջող է, նախարարը՝ կոռումպացված ու տխմար, ոչ իշխանական գործիչ՝ ավելի ագրեսիվ, քան ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը:
Հայաստանի տնտեսությունը` իր կշռով, կազմելու է ԵՏՄ քառյակի ընդհանուր ՀՆԱ-ի 0.43%-ը։ Կարճ ասած` մենք մի կաթիլ ենք, որը միանում է օվկիանոսին։
«Օրինակ, չգիտեմ նաև, որ արմատական ընդդիմությունը հանրահավաք անի, ու ճանապարհները չփակեն, իրազեկման ժամանակ մարդ չծեծեն: Եթե դուք գիտեք, ուրեմն՝ ես սխալվում եմ»,- ասում է Արամ Կարապետյանը:
Անցած երեք օրերին, գոնե հրապարակային հարթությունում, իշխանությունը ոչ իշխանական ուժերին ոչ ողջամիտ, ոչ էլ անհեթեթ որևէ առաջարկ, կարծես, չի արել:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արամ Աբրահամյանն այսօր ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում և կաևորում է ներքաղաքական կայունությունը:
Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ես չեմ կարող մեղադրել որևէ երիտասարդի, որը հարմարավետ պայմանների համար թողնում-հեռանում է. լավ առաջարկ է ստանում` հեռանում է: Առանձին անհատը չի կարող գլոբալ հարցեր լուծել, ասենք` եթե երկիրը կարիք ունի լավ կադրերի, ուրեմն ինքը պետք է մնա. մեկը կգիտակցի դա, տասը չեն գիտակցի:
Հերոսաբար քայլում ենք դեպի ԵՏՄ` մտնելով մի տարածք, որը լավագույն դեպքում դեռ 2 տարի զրոյական աճ է ունենալու։
Երեկվա հանրահավաքի մասնակիցներն այդպես էլ չստացան իրենց հուզող ամենահիմնական հարցի պատասխանը. ինչպե՞ս պետք է իրականացնել իշխանափոխություն, և արդյոք իշխանափոխության հարցում ՀԱԿ-ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև կա՞ համաձայնություն:
Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թ.: Այն տարբերությամբ, որ 2008 թ. մարտի 1-ից հետո տեղի ունեցող հանրահավաքներում 10 զոհերի սպանության համար նա մեղադրում էր ոչ միայն Ս. Սարգսյանին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հետ երեկ կանգնած էր նույն հարթակում:
«Ես այսօր այստեղ եմ՝ ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, ձեր կողքին կանգնած»,- Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականին:
«Մեզ համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում»:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ ԵՄ-ի հետ մերձեցմանը, սակայն կոչ է անում բաց և ժամանակին քննարկել նման քայլերի հետևանքները:
Հասարակությունն այդպես էլ չիմացավ` գյուղմթերք արտադրող ու վերամշակող գործարարները համաձա՞յն են, որ իրենց ռուսաբելառուսական գյուղ-մեքենաներ են պարտադրվում: Մինչդեռ ստորագրվող պայմանագրի հավելվածներում ամեն ինչ է հայտնվել: Անգամ միզանյութի ներկրման մաքսային դրույքաչափը:
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես` Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի` ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին»,- ասում է ՏՀԶԿ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
Ըստ էության, հանրահավաքի կազմակերպիչները ունեն հանրահավաքի շարունակության երկու սցենար: Առաջինն այն է, որ վաղվա հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացվում են որոշակի պահանջներ, և ժամանակ է տրվում դրանք կատարելու համար: