Բաժիններ՝

Որ ոլորտների վարկերն են աճել

Ինչպես տեղեկացրել ենք, ըստ ՀՀ ԿԲ տվյալների,  ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը (կամ եթե կուզեք՝ վարկային պորտֆելը) 2017 թվականի փետրվարի վերջին կազմել է 2 տրլն 52.9 մլրդ դրամ։

2016 թվականի փետրվարի վերջի համեմատ՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն աճել է 92.6 մլրդ դրամով կամ 4.7%-ով։

Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտների վարկային պորտֆելների փոփոխությանը, ապա թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային առումով ամենից շատ աճել են արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը (88 մլրդ դրամով կամ 24.1%-ով)։

Սպասարկման ոլորտին տրված վարկերն աճել են 30.1 մլրդ դրամով (19%-ով), հիպոթեքային վարկերը՝ 3.8 մլրդ դրամով (2.1%-ով), սպառողական վարկերը՝ 7 մլրդ դրամով (1.6%-ով), այլ ոլորտներինը՝ 12 մլրդ դրամով (8.7%-ով)։

Մյուս 4 ոլորտների վարկավորման ծավալները կրճատվել են։ Բացարձակ ցուցանիշով ամենից շատ նվազել են առևտրի ոլորտին տրամադրված վարկերը (24.7 մլրդ դրամով), իսկ տոկոսային առումով՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկերը (12.3%-ով)։

Այս փոփոխությունների արդյունքում՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի կառուցվածքում ամենամեծ կշիռը ձեռք է բերել արդյունաբերության ոլորտը՝ 452.4 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկերի 22%-ը։

Սպառողական վարկերի ծավալը 2017-ի փետրվարի վերջին կազմել է 435.6 մլրդ դրամ (ընդհանուրի 21%-ը), առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ 341.6 մլրդ դրամ (17%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս