Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին
Ազովի ծովում ռուսական նավերի ուղղությամբ Ուկրաինայի հասցրած հարվածներից հետո ցորենի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 4%-ով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ վերջին օրերին Ուկրաինան հարվածներ է հասցրել 76 նավի, այդ թվում՝ հացահատիկ տեղափոխող բեռնատար նավերի։ Դրանց հետևանքով Ազովի ծովում նավարկությունն ընդհատվել է։
Իր հերթին, Ռուսաստանը հարվածներ է հասցնում Օդեսայի, Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքներին, որոնք հանդիսանում են ուկրաինական հացահատիկի արտահանման հիմնական ուղիները։ Լարվածության սրումը շարունակում է նպաստել պարենամթերքի միջազգային գների հետագա աճին։

