Հայ գիտնականի զարմանքն արդեն քրոնիկ բնույթ է կրում։ Ու թեև գիտնականներն ընդհանրապես համարվում են երկարակյաց ժողովուրդ, բայց Հայաստանի համար պատկերն այլ է. կարծիք կա, որ այսուհետև հայ գիտնականները մահանալու են ոչ թե ծերությունից կամ տարբեր հիվանդություններից, ինչպես մյուս երկրներում, այլ զարմանքից։
ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել և պարզաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրճատում է խոշոր ծրագրերի ֆինանսավորումը, փակում է USAID-ը, և այլն։
Նախորդ տարի Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը նվազել է 23-ով՝ 111-ից նահանջելով մինչև 88-ի:
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քիչ առաջ ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ:
168.am-ի հետ զրույցում Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանի դուստրը՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը, ասաց, որ սա թաղամասի ամենալավ հողատարածքներից է: Նա նշեց, որ այս թաղամասում մի քանի դեսպաններ են ապրելու, իսկ թե ովքեր են արդեն ապրում այնտեղ՝ բացի իրենցից, մեր զրուցակիցը չհստակեցրեց՝ ասելով, որ դա գաղտնիք է:
Այսօր Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի երկրորդ հատվածի ընթացքում սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եվրոպական հիշատակման» բանաձևի քննարկումը:
«ԱՄՆ-ի որոշումը՝ կրճատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերին ուղղված ֆինանսավորումը, ունի և՛ քաղաքական պատճառներ, և՛ ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՄԱ ղեկավար Բորիս Նավասարդյանը:
«Ռիգայում կայանալիք գագաթաժողովի հիմնական քաղաքական թիրախը պետք է լինի պաշարներ հավաքելը, կոնսոլիդացիան և ԱլԳ ապագան։ Դա հեշտ հանդիպում չի լինելու, քանի որ ՌԴ-ն զգում է, որ ԱլԳ երկրներն իր ռազմավարական հետաքրքրությունների մասն են կազմում։ Եվ ոչ միայն դա։ Ռուսաստանն առճակատման քաղաքականություն է սկսել Արևմուտքի դեմ»։
Այն, ինչ պատահեց կիրակի օրը, ցույց է տալիս, թե բարոյական հողի վրա որքան կարևոր է այս հիշողությունը: Հռոմի պապն այս ուղղությունը գծեց, ցույց տվեց:
Առանց հուզական շեղումների և բարոյական խրատների` փորձենք մի քանի կոնկրետ ու չափելի թվային տվյալներով գնահատել Քարդաշյանների «արշավանքը»
Ապրիլի 13-ին լրացավ ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: Այն մասին, որ տնտեսության վիճակը վատ է, նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Հ.Աբրահամյանը, բայց նաև նշեց, որ ձեռնարկվում են քայլեր, մշակվում են ծրագրեր, որոնց արդյունքը կերևա առաջիկա տարում:
168.am-ը կապ հաստատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարության, մասնավորապես՝ մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ՝ ճշտելու Պուտինի այցի հետ կապված մանրամասները:
Ես զայրացած չեմ Թուրքիայի ժողովրդի վրա՝ կապված 100 տարի առաջ տեղի ունեցածի հետ:
Քաղաքական նշանակությունից բացի, տեղի ունեցածն ունի նաև քաղաքակրթական չափազանց լուրջ նշանակություն, ինչին իր հերթին` վստահաբար անդրադառնալու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Հռոմի պապի այս քայլն անջրպետ մտցրեց աշխարհում` քաղաքականության, քաղաքական շահերի ու արժեքների միջև։
«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցել կարող է շատ տարբեր մակարդակներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, արևմտյան հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը`անդրադառնալով ԵՄ-ՀՀ հարաբերությունների ապագային ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման դեպքում:
Վերջին շաբաթվա ընթացքում Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանում անգլերենով Հայաստանի և Հայոց Ցեղասպանության մասին նյութերի դիտումները 3 ագամ գերազանցել են դրան նախորդող շաբաթվա դիտումների քանակին:
«Իսկապես ինչ-որ աննախադեպ բան է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս ամենին ավելացել է նաև Հռոմի պապի հայտարարությունը: «Արդեն նույնիսկ դժվար է ընդհանուր գնահատական տալ, որովհետև այս ամեն ինչը միասնական է, տարանջատելը շատ բարդ է»,- ասաց փորձագետը:
Թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է, որ Թուրքիան իր բողոքն է հայտնում պոնտիֆիկի կողմից օգտագործված «Ցեղասպանություն» բառի կապակցությամբ։
«ՌԴ-ն միշտ է զենք վաճառել հակամարտության երկու կողմերին, ինչպես` ՀՀ-ին, այնպես էլ` Ադրբեջանին, դրանով իսկ հավակնելով կողմերի միջև հաշտարարի և համակարգողի դերակատարությանը։ Սրանում գաղտնիք չկա, և բոլորին է հայտնի»,- ասում է ռուս հեղինակավոր վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան:
Այսօր՝ ժամը 11.00-ին մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հայաստանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման տեսանկյունից` Քիմ Քարդաշյանը 3 օրում ավելի շատ բան արեց, քան ՀՀ պետական գերատեսչությունները 15 տարում։
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի պետություն, որն աշխարհում հայտնի կլինի ոչ միայն` հայկական ծագում ունեցող աստղերով, այլ իր կայացվածությամբ, ապահովությամբ, մարդու արժանապատիվ կյանքի համար ստեղծված հնարավորություններով: Սա, թերևս, պետք է լինի գլխավոր հարցը, որի շուրջ իշխանություններին չէր խանգարի մտածել` Քարդաշյանին Հայաստանից ճանապարհելուց հետո:
«Հայաստանը պետք է հստակորեն ներկայացնի իր հավակնություններն ու այն գործիքները, որոնց միջոցով կարող է առանց խոչընդոտների հարաբերվել Եվրոպական միության հետ՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, քանի որ ԱլԳ վերանայման գործընթացը միգուցե երկար ժամանակ խլի Եվրոպական միությունից»,- ասաց Սյուզան Ստյուարտը:
Ռուստամյանը չբացառեց, որ կայցելի Սէֆիլյանին. «Եթե իրենք թշնամաբար չվերաբերեն, մենք պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել մեր օգնության կարիքն ունեցող ցանկացած մարդուն»:
Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հասավ իր մուրազին: Նրանց աշխատանքն էլ ավարտվեց կամ կավարտվի այնպես, ինչպես վայել է բոլոր հեքիաթներին:
«Մենք պետք է մեզ հարց ուղղենք` մենք ցանկանո՞ւմ ենք խաղաղություն, թե՞ ոչ։ Եթե` այո, ապա մենք կարող ենք իրագործել դա քաղաքացիական հասարակության մակարդակում, իսկ եթե` ոչ, ապա մենք կարող ենք շարունակել մեր պատերազմը քաղաքական գործիչների «մեծ օգնության» վրա հիմնված դիսկուրսի մակարդակում»:
«Իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, կօժանդակի ՀՀ-ին, որպեսզի ՌԴ-ի կողմից հարուցվող արգելքները վերանան, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն Իրանի և ՀՀ-ի, այլև Արևմուտքի համար»,- ասում է Աղասի Ենոքյանը:
«Ռ. Քոչարյանը փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդն ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ, որովհետև ԲՀԿ-ն պարտվել է, և, երբ նա նույնականացվում է ԲՀԿ-ին, պարտությունը տեղափոխվում է նաև երկրորդ նախագահի վրա»:
Քարդաշյան քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ:
Առաջին դասարանցիներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրը վատը չէ։ Հիմնավորումներն էլ վատը չեն։ Սակայն տեմպերը…