Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսը

Ռուսաստանում բենզինի արտադրությունն ընկել է և հասել մի մակարդակի, որը ծածկում է սեզոնային պահանջարկի շուրջ 65 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր և սեփական հաշվարկները:

Արտադրությունն ընկել է, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով կանգնեցվել է բենզինի երկու խոշորագույն արտադրողների՝ Օմսկի և Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Սարատովի նավթավերամշակման գործարանի աշխատանքը:

Ըստ գործակալության զրուցակիցների՝ երկրին պակասում է օրական 40-45 հազար տոննա բենզին, ինչը ամառային պահանջարկի շուրջ 35 տոկոսն է: Հունիսին դեֆիցիտը 25 տոկոս է կազմել:

Իշխանությունները փորձում են վառելիքի պակասը լրացնել արտահանման արգելքի և ներկրումների օգնությամբ:

Գործակալության աղբյուրներն ակնկալում են, որ հուլիսի կեսերին իրավիճակը կբարելավվի նավթավերամշակման գործարանների աշխատանքի վերսկսման և ներմուծման աճի շնորհիվ, եթե գործարաններին նոր հարվածներ չհասցվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031