Բաժիններ՝

Երկաթգծի կայարանի շենք, ավերակ, ծննդատուն, դիահերձարան… Պետգույքի կառավարման վարչությունը պատրաստվում է մեծ աճուրդի

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույք օտարել։

ՀՀ տարբեր մարզերում գտնվող տարիներ շարունակ չօգտագործվող ոչ բարվոք վիճակում գտնվող 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով՝ պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Նախագծով նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն՝ մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի:

Այդ 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 մլն դրամ, ներառյալ՝ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի  կադաստրային արժեքները` 167 մլն դրամ: Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 մլն դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետական բյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291 մլն դրամ:

Ուշագրավ է օտարման ենթակա գույքի ցանկը, դրանում ներառված են ավտոտնակներ, նկուղային և վարչական տարածքներ, պահեստներ, երկաթգծի կայարանի շենք, ավերակ, նախկին հիվանդանոցի շենք, հիվանդանոցից առանձնացված դեղատուն, ծննդատուն, լվացքատուն, և անգամ՝ դիահերձարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս