«Շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան «Ելքը»». Ազատ Արշակյան

«ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն, կարծում եմ, բավարարված են իրենց արդյունքներով, այն խնդիրը, որ դրված էր իրենց օրակարգում, նրանք արդեն լուծել են, Երևան քաղաքն իրենց չի հետաքրքրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ «Ելքն» ընդհանրապես հետաքրքիր պրոյեկտ է. «Ես չգիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում, անհասկանալի է, թափանցիկ չէ, շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան «Ելքը»: Թե ի՞նչ է կատարվում «Ելքում», ի՞նչ օրակարգ կա, ինչո՞վ են զբաղված, գո՞հ են իրենց ստացած արդյունքից, թե՞ չէ, ընդհանրապես ողջունե՞լ են, շնորհավորե՞լ են ՀՀԿ-ին հաջող ընտրություններ կազմակերպելու համար, թե՞ դժգոհ են, բողոքելու են, կարծում են, որ խախտումներ են եղել, իրենց ձայները գողացել են: Պետք է իրենք հստակեցնեն՝ ամեն ինչ լա՞վ է, թե՞ վատ է»:

Ա. Արշակյանը գտնում է, որ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել համապետական ընտրություններին, պետք է լուծարվեն. «Նրանցից լիցենզիան պետք է վերցվի, անպայման նրանք պետք է դառնան աղանդ: Իսկ նրանք, ովքեր մասնակցել են ու այդպիսի ցածր արդյունքներ են ստացել, նրանց մեջ պետք է լինի իշխանափոխություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս