Բաժիններ՝

«Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճ են գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներրը»

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի մասնակցությամբ մենարկեց հայ-իրանական գործարար համաժողով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի բիզնես առավելությունները, մասնավորապես, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ հարաբերություններում առևտրի ոլորտում օգտվում է արտոնություների համակարգից, ինչը նշանակում է հեշտացված մուտք այդ շուկաներ: Հ.Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ում կան երկու ազատ տնտեսական գոտիներ՝ հարկային և մաքսային ատոնություններով: ՀՀ վարչապետը բարձր գնահատեց նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը:

«Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճ են գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտները»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ թվարկելով ՏՏ-ն, դեղագործությունը, հանքարդյունաբերությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, սնունդը և այլն: Ըստ նրա՝ այս ամենը խոսում է ՀՀ-ի ներդրումային, առևտրային հնարավորությունների մասին:

Հ.Աբրահամյանը կարևորեց երկրում տրանսպորտային փոխադրումների ակտիվացումը և այդ առումով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հյուսիս-Հարավ երկաթուղու նախագծերի իրականացումը: Նա անդրադարձավ նաև էներգետիկ համատեղ ծրագրերին՝ Մեղրիի ՀԷԿ և բարձրաոլտ գծերի կառուցում:

«Լիահույս եմ՝ այս համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը որպես հնարավորությունների երկիր՝ ժանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ մեկ ամսից հայ-իրանական գործարար համաժողով է նախատեսվում Թեհրանում, որի հանդեպ մեծ հետաքրքրություն է ներկայացրել հայկական գործարար համայնքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս