«ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ն դոմինանտ է լինելու, մինչև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դրական իմպուլս չհաղորդեն բանակցություններին»

«ԼՂ հակամարտության կողմերը կարող են հակամարտության նկատմամբ ԱՄՆ կառավարությունը բարձր մակարդակի ուշադրությունը գրավել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան: Նա նշեց, որ երկար տարիներ ԱՄՆ պաշտոնյաների ուշադրությունը Հարավային Կովկասից շեղված է եղել: Իսկ ներկայումս, նրա խոսքով, հակազդելով «Իսլամական պետությանը» ու մտահոգություններ ունենալով դրա շուրջ` Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում Ռուսաստանը դոմինանտ դիրքեր է ունենալու մի որոշ ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «լավ նորություն չստեղծեն» Մինսկի խմբում:

«Այժմ, այնուամենայնիվ, նորությունը վատն է, քանի որ համանախագահները ստիպված են կենտրոնանալ մեղմվող ռազմական լարվածության և սադրիչ հայտարարությունների հակազդման վրա, քան ԼՂ հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների խթանման վրա: ԱՄՆ կառավարությունից բարձր մակարդակի ուշադրություն գրավելը կողմերից կպահանջի դրական իմպուլս ԼՂ հակամարտության քաղաքական շրջանակին: Այդ շրջանակի` «շենքի հիմքի շինարարական բլոկները» վաղուց են համաձայնեցվել 2008թ. վերջին, ինչպես ընդգծված է Մադրիդյան սկզբունքներում»,- ասաց Բրայզան:

Մեթյու Բրայզայի հետ ամբողջական հարցազրույցին ծանոթացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս