Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6%/ 49.4% հարաբերակցությամբ)։ Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։
Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին:
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաև` անհատների հետ։
«Ընտրությունների ժամանակ վերանում են նաև «իշխանություն», «ընդդիմություն» հասկացությունները, որովհետև իշխանություն ես, եթե պառլամենտում մեծամասնություն ես, բայց ընտրության օրը պառլամենտը, կարելի է ասել, այլևս չի գործում»։
«Չնայած հայտարարություններին, որ կողմերը նույն նպատակն են հետապնդում, ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում նույն նպատակը չեն հետապնդում, ինչ ՌԴ իշխանությունները, ինչը ցույց տվեցին օրերս տեղի ունեցած իրադարձությունները Հալեպ քաղաքում»։
«Պարզաբանել այս հարցը` նշանակում է` ռուսների խաղի մեջ մտնել, այնինչ ՀՀ իշխանությունները սովորաբար անիմաստ հարցերի առնչությամբ պարզաբանումներ չեն տալիս։ Սա ճիշտ քաղաքականություն է»,- նշեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետը։
«Այո, կան թերություններ, որոնք պետք է շտկենք: Թերություններն էլ շատ դեպքերում ածանցված են կարողություններից: Եվ դա երկարաժամկետ խնդիր է, որ պետք է լուծենք»:
«Ըստ երևույթին, մեծ պետությունների շահերը չէին համընկնում Հալեպի պատերազմի դադարեցման այս սցենարի շուրջ, իրենք երբեք չէին ցանկանա, որպեսզի Հալեպի պատերազմը դադարեր այս կերպ, որովհետև սա ենթադրում է իրենց պարտությունը»։
Դիտարկմանը, որ ապրիլից հետո քաղաքացիների օգնությունն ինքնակամ էր, իսկ այս դեպքում առկա պարտադրանքի գործոնը խիստ բացասաբար է ընկալվում, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Որևէ ապահովագրական համակարգ չկա, որտեղ վճարումները չլինեն օրենքի ուժով: Իսկ կամավոր ապահովագրություն այս ձևաչափում չի գործելու»:
«Շատ հաճախ դրա արդյունավետությունը կարող ենք կասկածի տակ դնել տարբեր պատճառներով, և քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ շեշտադրում կատարվի էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա»։
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերակազմակերպել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ:
«Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ»:
«Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով»:
Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։ Դա չափազանց կարևոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետև տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։
«Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարարը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։
«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով,թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա։ Մի քանի հանգամանքներ թույլ չեն տալիս մտածել, որ սա հակամարտության ավարտն է»:
«Պուշկովի հայտարարությունը երկու դրդապատճառ ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը:
«Հասկացանք, որ առաջին ընթերցման նկատմամբ ունենք կողմ քվեարկածների աճ։ Շատ կարևոր էր, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորներ և խմբակցությունների մեծ մասը միաձայն կողմ են քվեարկել։ Դա մեծ վստահություն է ներշնչում, որ ունենք վստահության այն քվեն, որ այս օրենքի իրագործումը պետք է կյանքի կոչվի»։
«Սա վերջին կառավարության առաջին օրենքն է, որին ես կողմ եմ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հայաստանում դեկտեմբերին, Ամանորին ընդառաջ, միշտ էլ գները բարձրացել են, և դա օրինաչափ է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Կաշառք ստանալը համարվում է ամենադժվար ապացուցվող հանցագործություններից մեկը ոչ միայն՝ մեր երկրում, իսկ ապօրինի հարստացման քրեականացումը հետևանքային հանցակազմ է»:
Բանկային համակարգին մոտ կանգնած մարդիկ չեն բացառում, որ սա կարող է պայմանավորված լինել օնլայն բուքմեյքերական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով։ Չմոռանանք, որ այս տարի տեղի ունեցավ ֆուտբոլի՝ Եվրո-2016 առաջնության եզրափակիչ փուլը, որն անցկացվում էր 2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը։ Սակայն սա ընդամենը ենթադրություն է։
«Ցավոք սրտի, նախորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքականությունը, որը միտված է եղել Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային էներգետիկ շուկայից, կանխել է այս արժեքավոր հնարավորությունն իրապես դիտարկելու հնարավորությունը։ Ուստի Հայաստանի մասնակցությունը ցանկացած էներգետիկ ծրագրի կլինի չափազանց արժեքավոր»։
«Մեզ ումի՞ց պաշտպանեն՝ Վրաստանի՞ց, Իրանի՞ց, Թուրքիայի՞ց։ Այսօր ես Թուրքիայից վտանգներ չեմ տեսնում, Իրանից, Վրաստանից՝ ևս, Թուրքիան այնքան խնդիրներ ունի, դրանցով է զբաղված, մենք ունենք սպառնալիք միայն Ադրբեջանից, եթե այս զորախումբը մեզ չի պաշտպանում այդ սպառնալիքից, ապա ինչո՞ւ է ստեղծվում»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կյանքը փրկել չհաջողվեց: «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին ասել է, որ քիչ առաջ ՀՀ ԱԻ նախարարը մահացել է:
«Բնականաբար, այս ամենի մեջ գերագույն գլխավոր հրամանատարը եթե կանգնի-ասի` ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է լինելու, կարծում եմ՝ լրագրողներն առնվազն անլրջության մեջ կմեղադրեն իշխանություններին: Սա մոբիլիզացիայի կոչ չէ, սա համախմբվելու, միավորվելու և միասնաբար խնդիրները լուծելու կոչ է, որը շատ կարևոր է»:
«Ասացին՝ մենք Ձեզ ընդամենը զրույցի ենք հրավիրել, որին ես պատասխանեցի՝ եթե մենք հանդիպեինք սրճարանում, դա կլիներ զրույց, բայց Դուք ինձ հրավիրել եք պետական կառույցից ներս՝ ԱԱԾ-ի Ձեր կաբինետ, իսկ ես, որքանով հիշում եմ, Սահմանադրությամբ նախատեսվում է, որ նման հաստատություններում պաշտոնական հանդիպումը կարող է կայանալ միայն ծանուցագրով»:
«Կառավարությունը հայտարարում է, որ ստեղծում է սուվերեն հիմնադրամ երկիրը զարգացնելու համար։ Կառավարությունն անընդհատ այստեղ նույնիսկ մի փոքր գլուխ է գովել, թե՝ ես սա անելու եմ։ Հիմա դուք ստեղծում եք մի նման հիմնադրամ, բա նա կաշխատի՞»։
«Դուք Անվտանգության խորհրդի անդամ եք, վերջապես հայտարարեք՝ ամնիստիա լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- մեկ այլ հարցով կրկին նախարարին դիմեց Ա. Մանուկյանը։