«Դա մեսիջ էր բոլորին». Գառնիկ Իսագուլյան
«ՌԴ-ում վերջին ամսվա ընթացքում բավականին մեծ ծավալ է ստացել քարոզչության մեջ կիրառել տեխնոլոգիաներ, որոնք մինչև այժմ շատ մասնակի չափերով են կիրառվել»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրությունների մասին:
Նա նկատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բոլոր հարցազրույցներում ցույց է տալիս, թե ինչ վիճակում ինքն ընդունեց Ռուսաստանը 1999 թվականին՝ արդեն քայքայված, քանդված, գոյություն չունեցող.
«Նա ընդունեց այդ վիճակով, և պատկերացրեք՝ ինչ վիճակով է նա մտնում իր 4-րդ նախագահական շրջանը: Կարծում եմ՝ դա շատ ուսանելի է ոչ միայն՝ ՌԴ-ի, այլև՝ շատ պետությունների համար: Պուտինը ցույց տվեց, որ միաբևեռ աշխարհն այլևս բազմաբևեռ է, ու ամենակարևոր բևեռներից մեկը հենց ՌԴ-ն է:
Տնտեսական առումով բավականին ցածր գտնվելով՝ նա ցույց տվեց, որ ռազմական տեխնիկայի և պոտենցիալի առումով այսօր աշխարհում նա առաջինն է: Նրա ուղերձը ոչ միայն Դաշնային խորհրդին էր ուղղված, այլև՝ աշխարհին, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին»:
Գ. Իսագուլյաննի խոսքով՝ Վ. Պուտինը շատ հստակ բան ասաց, որը վտանգավոր է, բայց դա է ՌԴ-ի գոյության տրամաբանությունը. «Երբ հարցրեցին՝ «եթե ՌԴ չլինի…», նա ասաց՝ «եթե ՌԴ չլինի, ապա աշխարհի գոյությունն ինձ համար ոչինչ է»: Դա ցույց է տալիս, որ նա բացառապես առաջ է տանում ռուսական շահը: Դա մեսիջ էր բոլորին: Երբ Հայաստանը 2009 թվականից գնում էր եվրոասոցիացման, միշտ զգուշացնում էինք, որ, եթե մենք փորձենք, ապա Հայաստանը բավականին ծանր վիճակում կարող է հայտնվենք՝ ունենալով ԼՂՀ խնդիրը:
Բոլոր դեպքերում 2013 թվականի սեպտեմբերի 3-ը տեղին էր, մեր իշխանություններն այդ ժամանակ կարողացան ճիշտ հաշվարկ անել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: