200 հազար դրամ` համազգեստի համար. ՍԴ-ն պատրաստվում է դիմավորել Հրայր Թովմասյանին
Սահմանադրական դատարանը պատրաստվում է ընդունել իր նորընտիր անդամին` Հրայր Թովմասյանին: Այդ նպատակով ՍԴ-ն «Շշուկ» կազմակերպությունից առանց մրցույթի` մեկ անձից կատարվող գնումների միջոցով, ձեռք է բերել ՀՀ ՍԴ-ի դատավորի 2 հատ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 100 հազար դրամ:
Սահմանադրական դատարանը, կրկին առանց մրցույթ հայտարարելու, Անուշ Հակոբյանից ձեռք է բերել տնտեսական ապրանքներ` ընդհանուր 350 հազար դրամով, մասնավորապես` 140 հատ լեդ լամպեր` 168 հազար դրամ, 600 հատ զուգարանի թուղթ` 90 հազար դրամ, 100 հատ մաքրող մածուկներ` 80 հազար դրամ, 1 հատ փոշու հավաքման կտոր` 12 հազար դրամ: