Բաժիններ՝

Որքա՞ն գումար է կուտակել Սուրեն Կարայանն անցած տարի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անցած մեկ տարում կուտակել է ընդամենը 3000 դոլար։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ դրամական միջոցները տարվա սկզբին 55 հազար դոլարից տարեվերջին դարձել են 58 հազար դոլար։

Ընդ որում՝ նրա միակ եկամուտը տարեկան 11 մլն 788 հազար դրամ է եղել, այսինքն՝ ամսական մոտ 982 հազար դրամ։ Ի դեպ, մյուս նախարարները տարեկան ստացել են 6-7 մլն դրամ աշխատավարձ։ Թե ինչո՞ւ է Կարայանի վարձատրությունն այսքան բարձր, հայտարարագրից պարզ չէ։

Նկատենք, որ Ս.Կարայանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ունեցել է նաև դրամային միջոցներ՝ 24 մլն, որը 2017-ին արդեն չի եղել: Այդ ժամանակ նա հայտարարագրել էր նաև VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա, 1 բնակարան և 1 հողամաս, որոնք նույնպես բացակայում են 2017-ի հայտարարագրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս