
Ինչքա՞ն է ծախսել Տավուշի մարզպետը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցած տարվա ընթացքում ծախսել է մոտ 11 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն ՀՀ դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրում մարզպետը նշել է, որ տարվա սկզբում դրամական միջոցները կազմել են 92 հազար դոլար և 24.5 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 81.3 հազար դոլար և 20.3 մլն դրամ։ Սակայն Աբովյանը չի ներկայացրել, թե ի՞նչ նպատակով է այդքան ծախս արել։
Հովիկ Աբովյանի միակ եկամտի աղբյուրը, ըստ հայտարարագրի, աշխատավարձն է՝ տարեկան մոտ 5.9 մլն դրամ։
Որևէ անշարժ կամ շարժական գույք, բաժնետոմսեր և այլ ունեցվածք մարզպետը չի հայտարարագրել։