Բաժիններ՝

«Քաղաքի անվտանգությունը սելավների, ջրհեղեղների նկատմամբ հարցականի տակ է. ամեն վայրկյան, ինչ ասես՝ կարելի է սպասել». Կարինե Դանիելյանն

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերանորոգման աշխատանքներին, ասաց, որ դրական է գնահատում կատարվող աշխատանքները, բայց հարցի լուծում չի համարում։

«Որ պետք է վերանորոգել, դա պարզ է, լավ է, որ անում են, բայց դրանով հարցը չի լուծվի.  Երևանի սելավատարները պետք է աշխատեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀիշեցնենքՄաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

Կ. Դանիելյանը նկատեց՝ պետք է նախ ուսումնասիրվի ամբողջ դրենաժային ցանցը. «Կառուցապատումն այնպես է արվել, որ շատ հաճախ ջրի ճանապարհին բարձրահարկ շենքեր են դրված։ Եվ ամենակարևորը Գետառի խնդիրն է, օրինակ՝ հորդառատ անձրևներից հետո Երևանի պետական համալսարանից, երբ նայում էի, Գետառի կողքից գետ էր հոսում, որովհետև Գետառը փակ էր, ջուրը կողքով գալիս՝ լցվում էր ստորգետնյա անցումները։ Այնպես որ, ես կարծում եմ՝ պետք է լուրջ մասնագետների խումբ աշխատի այդ ուղղությամբ, ուսումնասիրվի ամբողջ քաղաքի իրավիճակը, և լուծումներ գտնեն։ Իսկ այսօր տեսնում ենք, որ մոլորակն այնպես է ապակայունացված, որ ամեն վայրկյան, ինչ ասես՝ կարելի է սպասել՝ և՛ սելավներ, և՛ հեղեղումներ»։

Բնապահպանն ասաց, որ մշակվել և հաստատվել է Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությունը, որի խորհրդարանական քննարկումներին մասնակցել է նաև ինքը և բարձրաձայնել այդ խնդիրները. «Կառավարության ներկայացուցիչները ներկայացրին՝ ինչքան գործ են արել, ընդունում եմ, ԱԺ-ինը նույնպես ընդունում եմ, բայց միաժամանակ հսկայական գործողություններ ենք արել, որ հակառակը՝ աղետների ռիսկերի ոչ թե՝ նվազեցում, այլ՝ աճ է գրանցվել։ Այնտեղ ներկայացրել եմ Գետառի հետ կապված խնդիրները, դպրոցների շրջակայքի բարձրահարկ շենքերով կառուցապատումը, և այլն։ Ես ԱԺ գնում էի վեճի, բայց ոչ մեկը ոչ մի ձայն չհանեց»։

Ինչ վերաբերում է լուծումներին, բնապահպանը դժվարացավ ասել, թե ինչ կարելի է անել. «Մի խումբ լուրջ մասնագետներ պետք է աշխատեն, որովհետև մարդիկ փող են ծախսել, շինություններ են կառուցել, բայց այն ժամանակ, երբ կառուցվում էր, մենք ասում էինք՝ չի կարելի, դրանք վտանգված են, բայց լսող չկար։

Մաշտոցի պողոտայի անցումի վերանորոգումը փոքր-ինչ կթեթևացնի խնդիրը, բայց սկզբունքորեն քաղաքի անվտանգությունը սելավների, ջրհեղեղների նկատմամբ հարցականի տակ է և ակնհայտորեն գլոբալ լուծում է պահանջում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս