Ի՞նչ միջոցներով է Վայոց Ձորի մարզպետը գնել 41 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցած տարի անշարժ ու շարժական գույք է ձեռք բերել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրում նա նշեց, որ 240 հազար դրամով ձեռք է բերել հողամաս։ Մարզպետը վաճառել է MITSUBISHI PAJERO 3.0 մակնիշի իր ավտոմեքենան 21 հազար դոլարով և գնել LEXUS ES 250 մակնիշի ավտոմեքենա՝ 41 հազար դոլարով։

Ընդ որում՝ այսպիսի ծախսեր Սարգսյանը կարողացել է անել՝ ստանալով տարեկան միայն 6 մլն 74 հազար 952 դրամ, այսինքն՝ ամսական մոտ 506 հազար դրամ աշխատավարձ։

Որևէ այլ եկամուտ, ներդրում, անշարժ գույք, բաժնեմաս մարզպետը չի հայտարարագրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031