Ռեզա Փահլավին քննադատել է Թրամփի՝ Իրանի հարցով ռազմավարությունը
Իրանի վերջին շահի որդին և ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռեզա Փահլավին քննադատել է Թրամփի ռազմավարությունը Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը հակասական ազդակներ է ուղարկում։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ միաժամանակ իրանցիներին ապստամբության կոչ անել և խոսել Թեհրանի հետ բանակցությունների մասին։



