Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացման մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:
Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, մտածելով, որ առաջիկայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինել, փորձում է իր կերպարով ակտիվացնել ՀԱԿ-ը:
«Որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի պարբերական ի հայտ գալը հանրային դիսկուրսով»,- « ասաց Աշոտյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահի համար կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի կյանքի կոչումը:
Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մյուս ձևակերպումներին Արմեն Աշոտյանն անդրադառնալ չցանկացավ` նշելով, որ այս պահին դա հավելյալ քաղաքական արժեք չի ստեղծում, իսկ դրանց հիմնական հասցեատերը ՀՀԿ-ն չէ: