Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Հաագայի արբիտրաժային դատարան. Mizan
Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Հաագայի արբիտրաժային դատարան, հայտնում է Mizan գործակալությունը։ Հայցում հիշատակվում են միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիան, տնտեսական պատժամիջոցները և ուժի կիրառման սպառնալիքը։
Թեհրանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Վաշինգտոնին՝ դադարեցնել ուղղակի և անուղղակի միջամտությունը Իրանի ներքին գործերին, տրամադրել նման գործողությունների չկրկնվելու երաշխիքներ, ամբողջությամբ փոխհատուցել հասցված վնասը։



