Թրամփը մեկնել է Չինաստան՝ բանակցելու Սի Ծինփինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Պեկին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Այցից առաջ Թրամփը հայտարարել է՝ Սի Ծինփինի հետ քննարկելու է Թայվանին ամերիկյան զենքի վաճառքի հարցը, էներգետիկային վերաբերող հարցեր և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Չինաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Թրամփն ու Սի Ծինփինը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն են քննարկելու, ինչպես նաև միջազգային հիմնախնդիրներին են անդրադառնալու։ Հայտարարել են նաև, որ Չինաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն ու հարթել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները՝ ի նպաստ համաշխարհային կայունության։



