«Զանգել եմ, շնորհավորել». Մովսես Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի նշանակման մասին

«Վերաբերմունք չունեմ։ Զանգել եմ, շնորհավորել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր քրոջորդու՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու փաստին։

«Ինքը հասուն մարդ է վաղուց, 18 տարին լրացել է 17 տարի առաջ»,- նկատեց ԶՈՒ ԳՇ պետը։

Մովսես Հակոբյանը չընդունեց, որ նախքան հեղափոխությունն ինքը և Ա.Գրիգորյանը քաղաքական տարբեր բևեռներում են եղել, ինքը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ Գրիգորյանը պայքարել է Սարգսյանի իշխանության դեմ։

Ակնարկելով, որ ԶՈՒ ԳՇ-ն չի առնչվում քաղաքականությանը, Մ. Հակոբյանը խորհուրդ տվեց կարդալ ՀՀ Սահմանադրությունը և ԶՈՒ ԳՇ գործառույթները. «Այնտեղ ձեր հարցի պատասխանը կա»։

Հարցին՝ լա՞վ կաշխատի՝ որպես ԱԽ քարտուղար, Մ.Հակոբյանը պատասխանեց. «Ինձ մոտ չի աշխատել, չգիտեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031