Հայաստանի շքերթը Զելենսկու ոճով էժանագին ցուցադրություն է. Փաշինյանը գործում է ընդդեմ Հայաստանի շահերի. Յակով Կեդմի

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանի գործող իշխանությունների և ԵՄ-ի հարաբերությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի թեմաներին, ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններին և Զելենսկու հակառուսական ելույթներին:

Քննարկվել են Պուտին-Փաշինյան հանդիպումը, ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի հնարավոր ընտրությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իրանի շուրջ հակամարտությանը և Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության հնարավոր ուժեղացմանը՝ որպես ԵՄ-ին հակակշիռ Հայաստանի համար:

Շոշափվել են ԱՄՆ դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը, ինչպես նաև Վաշինգտոնի և ԵՄ-ի հարաբերությունները:

Բացի այդ, քննարկվել են մայիսի 28-ի շքերթը Հայաստանում, ֆրանսիական զենքի մատակարարումները և Հայաստանի գործող իշխանությունների հակահայկական դիրքորոշումը:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031