Իսրայելը մտավախություն ունի, որ Թրամփը Իրանի հետ «անհաջող գործարք» կկնքի. CNN
Իսրայելը զգուշանում է, որ Թրամփը կարող է Իրանի հետ կնքել ոչ շահավետ համաձայնագիր. այս մասին գրում է CNN-ը։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելում խնդրահարույց են համարում այն սցենարը, որի դեպքում համաձայնագիրը մասնակիորեն կպահպանի Իրանի միջուկային ծրագիրը, չի սահմանափակի նրա բալիստիկ հնարավորություններն ու աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին, սակայն միևնույն ժամանակ կթուլացնի Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։
CNN-ի իսրայելցի զրուցակիցներից մեկը նշել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ Թրամփը կարող է «հոգնել» բանակցություններից և վերջին պահին Իրանի հետ կնքել ցանկացած գործարք՝ գնալով զիջումների։



