Թրամփը ծրագրում է «երկար զրույց» ունենալ Սի Ծինփինի հետ Իրանի պատերազմի շուրջ
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պեկին ժամանելուն պես մտադիր է «երկար զրույց» ունենալ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ Իրանի պատերազմի վերաբերյալ, սակայն նսեմացրել է այն տեսակետը, թե իրեն կարող է անհրաժեշտ լինել Չինաստանի օգնությունը հակամարտությունն ավարտելու համար:
«Չեմ կարծում, թե մեզ որևէ օգնություն է պետք Իրանի հարցում։ Մենք այս իրավիճակում այսպես թե այնպես կհաղթենք,- Սպիտակ տան Հարավային մարգագետնում CNN-ի լրագրող Էլեյնա Տրինին ասել է Թրամփը: -Մենք կհաղթենք խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ»:
Այն հարցին, թե Իրանի վերաբերյալ ինչ ուղերձ է նա տանում Սի Ծինփինին, Թրամփը պատասխանել է. «Անկեղծ ասած, կարծում եմ՝ նա իրեն համեմատաբար լավ է դրսևորել։ Նայեք շրջափակմանը՝ ոչ մի խնդիր: Նրանք (Չինաստանը) այդ տարածաշրջանից շատ նավթ են ստանում: Մեզ մոտ բարդություններ չեն առաջացել։ Եվ նա իմ ընկերն է»։



