Բաժիններ՝

«Մարդկանց տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ դադարեցնել». Նիկոլ Փաշինյան

«Ես կարծում եմ` այդտեղ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, որ մարդիկ չեն վճարել, ենթադրվում է` դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Եվ մենք պետք է մտածենք համաներման մասին: Երկրորդ` պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ` նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանով, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին, կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց` «մարդկանց տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ դադարեցնել»:

Ն.Փաշինյանը հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստկանապետ Վալերի Օսիպյանին լուծումներ մշակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս