«Հայաստանը նոր երկիր է, եթե չգիտեք, արդեն». Արսեն Թորոսյանը՝ «չմո երկրի» մասին

«Հայաստանը նոր երկիր է, եթե չգիտեք, արդեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այլևս «չմո երկիր» չէ՞, ինչպես նախկինում ինքն էր բնորոշել։

Հարցին, թե ինչո՞ւ էր այն ժամանակ երկիրը համարվում «չմո»՝ Ա.Թորոսյանը պատասխանեց. «Դա կոնտեքստից դուրս կտրված արտահայտություն է եղել իմ կուրսընկերոջ հետ խոսակցությունից»։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ գրառումներից մեկի ներքո Հայաստանը որակել էր «չմո երկիր»:

Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. «Հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել»,- հայտարարել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031