Մոսկվայի Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում շենք է այրվում
Մոսկվայում հրդեհ է բռնկվել Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում գտնվող շենքերից մեկում։ Նախնական տվյալներով՝ շենքից բոլոր մարդիկ տարհանվել են, բռնկված հրդեհին շնորհվել է բարդության 2-րդ կարգ։
Վերնիսաժնայա փողոցում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1000 քառակուսի մետրի։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել են ԱԻՆ-ից։ Այրվող շենքում գտնվում է «Ստալինի բունկեր» թանգարանը, ինչպես նաև տեսախաղերի մոտիվներով քվեստների անցկացման հարթակը։
Փրկվել է 5 մարդ, կրակի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 100 մասնագետ։
Որպես հրդեհի հիմնական վարկած դիտարկվում է կարճ միացումը և էլեկտրալարերի անսարքությունը։




