![](/banners/BeFunky-design.jpg)
«Ներկայիս իրավիճակն արտառոց է, սպասումները շատ մեծ են». տնտեսագետ
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/karavarutyun2.jpg)
«Հայաստանի նոր կառավարությունից սպասումները մեծ դեր ունեն ոչ միայն՝ Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Եթե սպասումները չարդարանան, այսինքն՝ էվոլյուցիան իրականացրեց երիտասարդությունը, որոնց տարիքը 19-23 տարեկան էր, եթե էվոլյուցիան չհամապատասխանի իրենց սպասումներին, մենք կունենանք նոր արտահոսք, մեծ հիասթափություն և անկում։ Մենք շահագրգռված ենք, որ էվոլյուցիան հաջողվի, մենք ունենանք զարգացած երկիր»,- այսօր «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
Ըստ նրա՝ պետք է ունենալ տնտեսական զարգացման մեկ վեկտոր, և ով գալիս է իշխանության, պետք է պետությունը տանի այդ ճանապարհային քարտեզով. «Պետք է ամեն ինչ արվի պարզ ու թափանցիկ։ Այդ ժամանակ մենք կունենանք հաջողություններ, և մեր բոլորի սպասումները կարդարանան»։
Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ներկայիս իրավիճակն արտառոց է, նմանատիպ իրավիճակ կար նաև 90-ականներին, այսինքն՝ սպասումները շատ մեծ են, և դա ամենակարևորն է։
«Սպասումները միանշանակ դրական են, հատկապես՝ դրսի ներդրողների կողմից»,- ասաց Վ.Խաչատրյանը։
Ֆինանսական հնարավոր արտահոսքի վերաբերյալ տնտեսագետը նշեց, որ աշխարհում վերաբերմունքը փոխվել է, բացի օֆշորներից, և երկրներն իրենք են հսկողություն իրականացնում։
«Ես կարծում եմ՝ ձևավորված կառավարությունը խելամիտ կլինի՝ այն, ինչ խոստանում է, կիրականացնի, այսինքն՝ վհուկների որս չի լինի»,- ասաց Վ.Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում