«Ճիշտ կլինի կիրառել հարկային համաներում». Արտակ Մանուկյան
Այսօր անհրաժեշտ է կիրառել հարկային համաներում։ Այս մասին այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Արտակ Մանուկյանը։
Ըստ նրա՝ պետք է ֆիքսել ժամանակացույց, որպեսզի բիզնես գործունեությունը կարողանան պահպանել։
«Սա քայլ է, որ բիզնես սուբյեկտներին հնարավորություն ես տալիս ինքնամաքրվելու»,- ասաց Ա.Մանուկյանը։
Նա արձանագրեց, որ այս օրերին գների նվազում է տեսանելի, հատկապես պարենային ապրանքների շուկայում։ Տնտեսագետի կարծիքով՝ ինչքան ավելի լավ պայքարենք ստվերի դեմ, այն բերելու է գնաճի, սակայն մրցակցության բարձրացման պայմաններում գները կնվազեն։
«Տնտեսական ռազմավարության փոփոխությունը հնարավոր չի իրականացնել կաճաժամկետում»,- ասաց Ա.Մանուկյանը։
Թիվ 1 մարտահրավերը, ինչպես նշեց տնտեսագետը, մարդկային կապիտալի զարգացումն է, որը կբերի տնտեսության զարգացման։
Ա.Մանուկյանը կարևորեց 3 ոլորտ՝ կրթություն, գիտություն և առողջապահություն, որտեղ պետք է մրցակցությունը բարձրացնել։