ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի նավթային պահուստներից հում նավթով բեռնված տանկերները (լցանավ) ուղևորվել են Թուրքիա։ Նշվում է, որ դա արվում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամին դիմակայելու համար։ Մասնավորապես ԱՄՆ-ն իր ռազմավարական պահուստներից ընդհանուր առմամբ 172 մլն բարել հում նավթ է բաց թողնում Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած նավթի գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար։

Աշխարհի խոշորագույն նավթ արտադրող ԱՄՆ-ի նավթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ Եվրոպայում և Ասիայում առաջարկի սահմանափակումը հանգեցրել է գների բարձրացման։

Ըստ նախնական տվյալների՝ 2 լցանավ մայիսի կեսերին կհասնեն Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի նավթավերամշակման գործարան։ Լցանավերի ուղարկումը Թուրքիա համարվում է կարևոր քայլ տարածաշրջանային էներգամատակարարման անվտանգության առումով։ Բացի այդ նշվում է, որ Թուրքիան միակ ուղղությունը չէ, նավթով բեռնված լցանավեր ուղարկվում են այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Նիդեռլանդները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031