ՊԵԿ նոր նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը

«Երեկ հանդիպել ենք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ և Վարդան Հարությունյանը հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին և փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ ՊԵԿ նոր նախագահ է նշանակվում Դավիթ Անանյանը:

Ն.Փաշինյանը նշեց, որ Դ.Անանյանին շատերը ճանաչում են, նա մինչ այս զբաղեցրել է ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

«Պարոն Անանյան, շնորհավորում եմ Ձեզ ՊԵԿ նախագահ նշանակվելու կապակցությամբ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Վարդան Հարությունյանը ներկայացրեց հարկային հավաքագրումների դրական դինամիկան, որից հետո Ն.Փաշինյանը նկատեց, որ դա ուղղված էր նոր ՊԵԿ նախագահին, որ տարին մեծ պրոֆիցիտով է փակվելու:

Վարչապետը նաև նկատեց, որ դա առաջացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի լայն ժպիտը և նա գոհ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031