Իրանի նախագահ. թշնամու գլխավոր նպատակներից մեկը տնտեսության խաթարումն է

Երկրի հակառակորդները ձգտում են ուժեղացնել ճնշումը իրանական տնտեսության վրա և հանրային դժգոհություն առաջացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որն ուղղված կլինի թե՛ արտադրողների, և թե՛ սպառողների պաշտպանությանը։ Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Փեզեշքիանը Թեհրանում մասնակցել է տնտեսական խորհրդակցության՝ ոլորտային նախարարների և գործարար միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են շուկաներում տիրող իրավիճակը, գների տատանումները, գնաճի դեմ պայքարը, պատերազմական պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների ապահովումը, ինչպես նաև արտադրական հատվածի դրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031