Լոնդոնը ականակիր, կործանիչներ և ականազերծման համակարգեր կուղարկի Հորմուզի նեղուցում նավարկությունը պաշտպանելու համար

Մեծ Բրիտանիան կտրամադրի ականների որոնման ինքնավար սարքավորումներ, Typhoon կործանիչներ և HMS Dragon ռազմանավը՝ մասնակցելու բազմազգ պաշտպանական առաքելությանը, որի նպատակն է ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում:

Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է այս պարտավորությունների մասին առաքելությանը մասնակցող ավելի քան 40 երկրների գործընկերների հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ նրա՝ գործողությունը կսկսվի, «հենց որ պայմանները թույլ տան»։

«Մեր դաշնակիցների հետ միասին այս բազմազգ առաքելությունը պաշտպանական, անկախ և վստահելի բնույթ կկրի»,- ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի ներդրումը կամրապնդվի 115 միլիոն ֆունտ ստեռլինգի (155,53 միլիոն ԱՄՆ դոլար) նոր ֆինանսավորմամբ՝ ական որոնող անօդաչու սարքերի և դրոնների դեմ պայքարի համակարգերի ձեռքբերման համար։ Այսպիսով՝ Լոնդոնը ձգտում է առևտրային փոխադրողներին հաստատել իր հավատարմությունը նավագնացության ազատության սկզբունքին տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում։

Օգնության փաթեթը կներառի՝

Ինքնավար համակարգեր ծովային ականների հայտնաբերման և վնասազերծման համար.

Բարձր արագությամբ առանց անձնակազմ մոտորանավակներ.

Typhoon կործանիչներ՝ օդային պարեկության համար.

HMS Dragon՝ հակաօդային պաշտպանության էսկադրային ականակիր, որն արդեն ուղևորվում է Մերձավոր Արևելք։

Մեծ Բրիտանիան տարածաշրջանում արդեն տեղակայել է ավելի քան 1000 զինվորական գոյություն ունեցող պաշտպանական գործողությունների շրջանակում, ներառյալ՝ դրոնների դեմ պայքարի խմբեր և ռեակտիվ կործանիչների էսկադրիլիաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031