«Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի»:
Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ այս մասին չեն խոսել, որովհետև կխոչընդոտեին արտահանմանը. «Ասեմ արդեն՝ ձեզ հետ միասին մենք երեկ մեր այս հաղորդումներով խոչընդոտել ենք երկու արտահանման՝ կենդանի մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման հարցով: Չեմ ուզում բացել՝ որ տնտեսվարողը, որ երկիրը, բայց արդեն կա այդ փաստը»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող «ամենավարակված» ու բացիլակիր ապրանքը ռուսական քարոզչությունն է, կարելի է արգելել ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ժամանակավորապես, իհարկե, ինչպես «Ռոսսելխոզնադզորը»՝ հայկական գյուղմթերքների դեպքում: Մինչև անցնի «դաբաղը»:
Մի քանի ընկերություններ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու նպատակով: Նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել հայկական ավիաշուկայում նոր չվերթների և նոր ուղղությունների մասին, ընկերությունների հայտերը դեռ պետք է քննարկվեն խորհրդի նիստում, որից հետո որոշում կկայացվի:
168.am-ի տեղեկություններով Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը, իսկ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը` հացադուլը:
Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխնում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին:
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Չափազանց կարևոր է, որպեսզի հայերը վստահեն հաջորդ ընտրություններին, մենք, որպես ՀՀ-ի միջազգային գործընկերներ, պատրաստ ենք մեր առաջարկությունները ներկայացնել Ընտրական օրենսգրքի հետ կապված և ամբողջովին աջակցելու ենք ԵԱՀԿ առաջարկություններին»:
Հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Վալերի Պերմյակովը դրական պատասխան տվեց: Հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում. Վալերի Պերմյակովը պատասխանեց. «Ամեն ինչում»:
«Ինչո՞ւ մենք պետք է նստենք և սպասենք՝ մեզ ռուսական կողմը նյութեր կտա՞, թե՞ չի տա»: Լուսինե Սահակյանն ասաց նաև, որ պահանջվող նյութերին ծանոթանալուց հետո իրենց մոտ կարող են առաջանալ նոր հարցեր:
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա, հայտնում է TASS-ը:
Տնտեսական տարին բարդ ու հակասական սկսվեց: Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող գործընթացների բացասական ազդեցությունը մեր տնտեսությունը վաղուցվանից է զգում: Միակ դրական սպասելիքն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հետ էր կապված:
Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հեռանկարներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջինը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, և կարծես թե հնարավորությունն ավելի ակնհայտ է դառնում՝ իրանական գազը տրանզիտ ճանապարհով մղել Վրաստան։
«Դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կարող է 50 տոկոսից ավելի նկարել, ուղղակի՝ որպեսզի ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովի, պետք է որոշակի աշխատանքներ կատարեն. այսօր այդ աշխատանքներից մեկը հենց ՀՅԴ-ի հետ կապված կոալիցիոն գործընթացն է»:
«Հայաստանի չլուծված հակամարտությունները, աշխարհագրությունը բարդացնում են իրավիճակը։ Այստեղ մեկ շատ կարևոր գործոն կա` Ադրբեջանի, Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի նկատմամբ»։
Երբ խոսում ենք այն մասին, թե ինչ օգուտներ Հայաստանը կարող է ունենալ Իրանի հետ համագործակցության խորացման արդյունքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն բացասական ազդակները, որոնք փոխանցվելու են մեզ Ռուսաստանի միջոցով։
«Ռուսաստանը կարող է դիտարկել Հայաստան մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, թեև այն ամենաէժաններից է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
«Դեռ միայն կարելի է ենթադրել` ինչի շուրջ են բանակցում «Գազպրոմն» ու Վրաստանը, և ինչու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով «Գազպրոմ»-Վրաստան բանակցությունների գազի մատակարարումներին:
Լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գազի գնի նվազեցման շուրջ ընթացող բանակցություններին ու դրանց արդյունքներին, նախարարը խուսափում էր պատասխանել՝ նշելով, որ բանակցային փուլի ավարտից հետո կպատասխանի այդ հարցերին:
ՀՅԴ-ն կապահովի նախընտրական քարոզչությունն ու հետընտրական «լղոզումը», ինչպես բարեհաջող կերպով արեց անցած տարվա հանրաքվեի ընթացքում: ՀՅԴ-ին մանդատներ են պետք, իսկ իշխանությանը՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացում:
«Հայկական պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը կերևա ԵԽ ԽՎ նստաշրջանում բանաձևերի քվեարկությունից հետո: Դրան հակազդելու մեխանիզմներն ակնհայտ են՝ կա երկու ուղղություն՝ մեկը մեր պաշտոնական դիվանագիտությունն է՝ ԱԳՆ-ն, դեսպանություններ, որոնք պետք է հիմա ակտիվ հանդիպումներ նախաձեռնած լինեին, և, վստահ եմ, որ անում են պատվիրակների հետ՝ հորդորելով քվեարկել համապատասխան ձևով»:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ աշխատանք տարե՞լ է բանաձևերի ընդունումը կանխելու ուղղությամբ:
«Բնականաբար, ձեռքներս ծալած չենք նստել, և խոսքը վերաբերում է ոչ միայն պատվիրակության անդամներին, այլև խորհրդարանի մեր բազմաթիվ գործընկերներին, մեր այլ կառույցներին: Արել ենք և այս րոպեին ևս անում ենք գրեթե անհնարը՝ հակահայկական այդ խիստ վտանգավոր զեկույցները չեզոքացնելու համար: Արդյունքը կերևա հունվարի 26-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Վերջապես պետք է հասկանանք, որ քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում միմյանց հայհոյել: Ամոթ է: Մենք լուրջ վտանգների առջև ենք կանգնած, ու դրանց հաղթահարման համար իրական համախմբվածություն է անհրաժեշտ: Ովքեր չեն բավարարում այս պահանջներին, ուղղակի պետք է ազնվություն ունենան ու մի կողմ քաշվեն»:
«Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում»:
«Բամբասանքները չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` խոսելով իր հրաժարականի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին: «Հարցրեք նրան, ով գրել է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
«Արբեջանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարող է արձագանք ունենալ ղարաբաղյան հարցում։ Այս ճգնաժամում իրենք կարող են որոշում ընդունել` կոմպենսացնել պատերազմը, որպեսզի շեղեն ներքին լսարանի ուշադրությունը»:
Թե ինչ կլինի այս տարի, դժվար չէ կանխագուշակել։ Իրավիճակն այն աստիճանի է լրջացել, որ փոխվել է անգամ ՌԴ պաշտոնյաների հռետորաբանությունը։ Նախկին լավատեսությունը, թե նավթի գների անկումից Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի փլուզվի, այլ հակառակը` կարող է շահել, վերացել է։
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մերձավոր Արևելքում նոր, դրական իրողություններ է առաջ բերելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Իրանի Ազադ իսլամական համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը:
«Հայաստանը բնական միջանցք է Իրանի համար, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, հարաբերությունները երկու կողմերի հետ, հաշվի առնելով նաև այն, որ, եթե ՌԴ-ն խնդիր ունի՝ Վրաստանին վերադարձնել իր ազդեցության ուղեծիր, պետք է օգտվի այս հնարավորությունից»։