Բաժիններ՝

Անշարժ գույքի գների աճի 3 պատճառները՝ ըստ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի

Անշարժ գույքի շուկայում ակտիվացումն ու գների աճը մի քանի գործոններով է պայմանավորված՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, որոնք առաջացրել են սպասումներ,  հիպոթեքի շուկայի ակտիվացումը, և կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Այս երեք դեպքերն են, որ տալիս են այն արդյունքը, որ այսօր ունենք»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ այսօր գործարքների մեջ առաջին տեղում բնակարանների առք ու վաճառքն է, երկրորդ տեղում՝ առանձնատների համար հողերի վաճառքը, իսկ երրորդ տեղում՝ կոմերցիոն տարածքները. «Ամենամեծ պահանջարկը Երևանի կենտրոնում է, հաջորդում են Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս