Երեկ ձերբակալվել է Ալեք Ենիգոմյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանի խոսքով` Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:
«ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը»
Շահնազարյանը հետաքրքիր նկատառում արեց՝ ասելով, որ Վարշավյան գագաթաժողովն անցկացվեց այն նույն դահլիճում, որտեղ ժամանակին ստորագրվել էր Վարշավյան երկրների պակտը
«Դիմում եմ այդ ՊՊԾ գունդը գրաված տղաներին՝ ձեր մի մասն ինձ շատ լավ ճանաչում է՝ ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում, խնդրում եմ՝ անհապաղ այդ բժիշկներին բաց թողեք, եթե պետք է, ես պատրաստ եմ ինքս գալ նրանց տեղը նստել, բայց մեր բուժաշխատողներին բաց թողեք: Սա ուղղակի հայ մարդուն հարիր չէ»։
Հայաստանի իշխանությունը և հայ հասարակությունը ներկայումս բախվել են նորանկախ Հայաստանի համար աննախադեպ մարտահրավերների
ՊՊԾ գնդի զինված հարձակման պահից սկսած ամենուր հայրենասիրության մասին գոռում-գոչյուններ են` հանրահավաքներում, մամուլի ակումբներում, և, իհարկե, ֆեյսբուքում: Իրականում, սակայն, վերջին տասը օրը լեցուն էր դրվագներով, որոնք աղերս անգամ չունեն հայրենասիրության հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է գերեվարված բուժանձնակազմի՝ Մարգարյան Մալինայի, Խեչոյան Սալվադորի, Տոնոյան Դավիթի և Թևանյան Նորայրի լուսանկարները։
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ս.Սիմոնյանի այս գրառումը՝ հորդորեց հիմնվել միայն ճշգրտված, պաշտոնական տեղեկատվության վրա:
Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:
ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Հիշեցի «Գալիլեո Գալիլեյ» պիեսը, երբ Գալիլեյին ստիպում են հրաժարվել այն մտքից, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է արևի շուրջը, նա հրաժարվում է, իր աշակերտներից մեկն ասում է՝ դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս, իսկ Գալիլեյը հանճարեղ պատասխան է տալիս, ասում է. «Ո՛չ, դժբախտ է այն երկիրը, որն ունի հերոսի պահանջ»:
«Հարավային Կովկասում կարող է հրդեհ բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ: Բայց այնտեղ ես ՆԱՏՕ-ի դերակատարությունը չեմ տեսնում
Եթե ես մուտք գործեի այդ տարածք, ես նրանց կբացատրեի, թե ինչ է նրանց պետք անել, որ մեր թշնամին Ռուսաստանն է
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ:
Հուլիսի 25-ի երեկոյանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենան։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։
Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:
Մինչհեղափոխական Ռուսաստանում մինչև 20-րդ դարի սկիզբը Բաքվի նավթի հիմնական խաղացողները Ռուսական կայսրության հայ նավթարդյունաբերողներն էին
«Պետք է իրական փաստաթղթերը դիտարկել: Իսկ ադրբեջանական, հայկական մամուլը հիմնվում է մտացածին տվյալների վրա՝ «Լավրովի պլան», հինգ շրջանների վերադարձ… սա չի հաստատվում ոչ մի իրական փաստով: Ուստի, քննարկելն անիմաստ է»:
Հարցին, թե՝ փոխզիջումն ի՞նչ հարցերի շուրջ է նա պատկերացնում, հաշվի առնելով կողմերի՝ իշխանության և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների, արմատական դիրքորոշումները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ պետք է երաշխիքներ լինեն, որ երկրում իրավիճակ է փոխվելու:
Ես արագ լուծումներ չեմ տեսնում, եթե խոսքն արդեն ոչ թե խնդիրների, այլ գործող անձանց մասին է: Նախագահը և ամենավերևի վերնախավը, իշխանավորներն ու ապստամբները, երեքն էլ չեն ուզենա գնալ կամավոր զոհաբերության: Եվ դա ինձ հիշեցնում է պարսկական առակն առյուծի, աղվեսի և գոմեշի մասին, երբ սով է ընկնում, ու որոշում են, թե երեքից ում պետք է ուտեն:
168.am-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:
Ժիրայր Սէֆիլյանն ընդամենն ասել է՝ եթե ինքը կարողանա հանդիպել տղաներին, մոտիկից հասկանա նրանց մտադրությունները, տրամադրությունները, դրանից հետո կարող է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը: Ժիրայր Սէֆիլյանն ընդամենը դա է ասել, նա չի ասել, որ ինքը սկզբունքորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:
Այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:
Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ:
Աշոտ Մինասյանը Վիտալի Բալասանյանի առաջարկությամբ և միջնորդությամբ եղել է ՊՊԾ գնդում՝ «Սասնա ծռեր» խմբի մոտ, և ինքը չի համարում, որ Վիտալի Բալասանյանը որևէ բանում կեղծիք կամ սուտ է ասել, և չի պատրաստվում բանակցություններում փոխարինել Վիտալի Բալասանյանին, ով իր զինակից ընկերն է, և որին Աշոտ Մինասյանը հավատում է 100 տոկոսով:
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում Ժիրայր Սէֆիլյանի, Վիտալի Բալասանյանի և Ալեք Ենիգոմշյանի համատեղ հանդիպում-զրույցն ամբողջությամբ արձանագրված է, և այդ արձանագրությունը տեսել է նաև ինքը՝ Սէֆիլյանը:
Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները իշխանություններին պահանջ էին ներկայացրել, որպեսզի լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս կազմակերպվի: