«Քննիչը նյութ չի թաքցրել. Ներկայացվող նյութերը պարզապես պարբերաբար փոփոխության են ենթարկվել». դատախազ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստի մի մասը պետական գաղտնիքի հետ հնարավոր առնչությունների հիմնավորմամբ դռնփակ անցկացնելուց հետո այն կրկին շարունակվեց դռնբաց ռեժիմով։

Այս պահին ելույթ են ունենում դատախազները։ Դատախազ Բիշարյանն ասաց, որ մնում են այն կարծիքին, որ այս օրերի ընթացքում իրենք պաշտպանական ճառ ու մեղադրանքին առնչվող կոնտեքստից կտրված վերլուծություններ են լսել, հնչած արտահայտությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Խոսքը վերաբերում է մասնավորապես մինչդատական քրեական վարույթի ընթացքում, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ընթացքում տեղի ունեցած դատական քննության ժամանակ քննիչի կողմից ներկայացված նյութերին և այդ նյութերի ծավալին և հնչած այն տեսակետին, որ քննիչն ինչ-որ նյութ է թաքցրել, կամ կան հանգամանքներ, որոնք փորձ է արվում նաև այս դատական քննության ընթացքում թաքցնել։

Ներկայացված նյութերը՝ թե կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, թե դրա ժամկետը երկարացնելու, պարբերաբար փոփոխության են ենթարկվել, և դրանք, բնականաբար և իրավաչափ պայմանավորված են մեկ հանգամանքով, քանի որ ընթացող նախաքննության ժամանակ նոր հանգամանքներ են ձեռք բերվել»,- նշեց դատախազ Բիշարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս