Ինչպես են հանձնվում զինված խմբի անդամները: Բացառիկ տեսանյութ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
Վերջինը դուրս եկավ այս բոլոր օրերի ընթացքում զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:
Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ եւ բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ եւ անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
Զինված խմբի անդամները սպասում են Ժիրայր Սէֆիլյանի խոսքին. Վերջինս պետք է ասի իր վերջնական խոսքը՝ վայր դնել զենքերը և հանձնվե՞լ, թե՞ պայքարը շարունակել: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, այսօր խնդիրը վերջնականապես կլուծվի:
Երևանում տեղի ունեցողը կարող է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դա հակասում է Ռուսաստանի հետաքրքրություններին, ստիպում է նրան փնտրել անվտանգության նոր մարտահրավերների «պատասխանները»: Մոսկվան կարծում է, որ ահաբեկչությունն ու բռնությունն իշխանություն փոխելու համար անընդունելի են, դրանք կարող են հանգեցնել Հայաստանի համար ողբերգական հետևանքների:
«Երկու շաբաթ իշխանությունը թույլ է տալիս այդ ահաբեկիչների բացահայտ կողմնակիցներին՝ արգելափակել երթևեկությունը, ցույցեր կազմակերպել, երբ այդ նույն ահաբեկիչները սպանել են ոստիկանի: Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանի սպանությունից հետո ոչ մեկը և երբեք չի վարի բանակցություններ ահաբեկիչների հետ»:
«Եթե անգամ բախումների 1% վտանգ կար, ապա կանայք ու երեխաներ այնտեղ չպետք է լինեին: Բայց Ոստիկանության գործողությունները ևս կրում էին ոչ այնքան նախազգուշական բնույթ, որքան՝ այդպիսի իրավիճակի համար նախապատրաստված դաժան պատժիչ ահաբեկման ակցիայի բնույթ»:
168.am-ին Էրեբունի Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի աջ կողմի թափածակող հրազենային վնասվածք է ստացել և այս պահին վիրահատվում է:
Բացառիկ տեսանյութ. ՊՊԾ գնդում մի քանի օր պատանդառված բժիշկները մանրամասներ են պատմում:
168.am-ի տեղեկություններով՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները՝ բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը, կարողացել են դուրս գալ գնդի տարածքից:
«Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում:
Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեպանոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԱԾ-ն ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տվել մինչև ժամը 17:00-ն:
Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
«Ժողովուրդը փորձում էր մտնել ՊՊԾ գունդ, հիմնական պատճառը սա էր, ինչն անթույլատրելի էր և նույնպես դատապարտելի է, որովհետև մենք գիտենք, թե դրանից հետո ինչ սխեմա էր գործելու, բայց ոստիկանները կարող էին շատ ավելի օրինաչափ միջոցներով այս ամեն ինչն անել: Իսկ թե ովքեր ստիպեցին, ովքեր սադրեցին ժողովրդին՝ գնալ դեպի այնտեղ՝ ես չեմ կարող ասել»:
Սայադը ցուցարար չի եղել, ընդամենը հորեղբոր տուն գնալիս է եղել, որը ժամանակավոր Մոսկվայից է եկել ու Սարի թաղում բարեկամի տանն էր մնում: Քանի որ երթուղայինների համար ճանապարհ չի եղել, փակել են, որոշել է այդ ճանապարհը ոտքով անցնել՝ առանց իմանալու, որ այդ մասում ցույց կլինի:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
«Ես այսպես եմ ընկալում Զախարովայի դիտարկումները, պարզ է, որ Թուրքիան չի դառնալու բանակցային ձևաչափի մասնակից, Թուրքիան չի կարող մասնակցել բանակցություններին, Հայաստանը դրան դեմ կլինի, և նույնիսկ նման հեռանկարի պարագայում՝ Հայաստանը դա թույլ չի տա»:
Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդում: Իրավապահների կրակոցներից վիրավորվել է ՊՊԾ գնդում գտնվող երկու անձ՝ դարձյալ ոտքերից: Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
«Հիմա, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց մոտ կանչած բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես ասում եմ հետևյալը, որ ներսում գտնվող տղաներն ահաբեկիչներ և տեռորիստներ են, և դրանից հետո պետությունը, իշխանությունները, ուժային կառույցներն իրավունք ունեն կատարելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու համար»:
«Այս պահի ըմբոստացումը պայմանավորված էր ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ կատարվող զարգացումներով, մասնավորապես՝ Կազանյան փաստաթղթի շուրջ տիրող անորոշությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ:
168.am-ի զրուցակիցն է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Եթե շարունակենք մնալ այն ժողովուրդը, որ այսօր կանք, որին կարելի է ուղղակի առնել ընտրությունների ժամանակ, և հետո՝ ունենալ, ուրեմն՝ մեզ հասնում է այս իշխանությունը, և ափսոս այն տղերքը, որ մատաղ են լինում մեզ համար:
Պետք է սովորենք չխաբել, չյուրացնել այն, ինչ հանրային լինելով` կարող է բոլորիս օգուտ բերել: Պետք է սկսենք սովորել միմյանց հետ խոսե ոչ թե՝ ինքնասիրության, այլ՝ արդարացիության դիրքերից: Դրա օրինակը պետք է ցուցադրի մեզանից յուրաքանչյուրս` սկսած «էլիտայից», և չսպասենք, թե՝ «բա թող ուրիշը սկսի` ես շարունակեմ»: