
Լարված վիճակ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա. բեռնատարները փակել են ճանապարհը. «Փաստինֆո»

Լարված վիճակ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա. հայտնում է «Փաստինֆոն» և մանրամասնում, որ բեռնատարների վարորդները բեռնատարներով փակել են այն՝ ինչպես նախազգուշացնում էին։
Հիշեցնենք, որ վարորդների բողոքն ուղղված է ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ և նրանք կառավարությունից ակնկալելում են քայլեր ձեռնարկել և բանակցել ՌԴ-ի հետ խստացումների մեղմացման համար։
Մի քանի օր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Այսօր տեղի ունեցած հերթական ակցիայից հետո վարորդներն ուղևորվել էին ՌԴ դեսպանատուն՝ պահանջելով, որ դեսպանը կապ հաստատի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ, այլապես վաղը առավոտյան բեռնատար մեքենաներով կոլապսի կենթարկեն Հայաստանի ճանապարհները։
Վարորդները, չեն սպասել վաղվան ու հիմա են փակել միջպետական ճանապարհը։