Բաժիններ՝

«Եթե որևէ թուլացում չլինի, ապա դեղերի շրջանառության մեջ կոռուպցիան գնալով կաճի». Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը նորմալ է համարում, որ մարդիկ փորձում են իրենց անհրաժեշտ դեղերը գնել և պահեստավորել:

«Ես էլ եմ դեղ օգտագործում, մտածում եմ՝ ես էլ պահեստավորեմ։ Իհարկե, դա կատակ եմ անում, բայց դե, մարդիկ այդպիսին են, որովհետև եթե մարդն ամսվա մեջ շատ քիչ փող ունի ապրելու համար, և նաև դեղամիջոց է անհրաժեշտ, ստիպված է լինում ինչ-որ ձևով շատ ունենալ դեղից, որ ինչ-որ ժամանակ կարողանա օգտագործել այդ դեղը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Սահակյանը։

Ըստ նրա` դեռ ժամանակը չէ, որ դեղերը լիովին դեղատոմսով դառնան, թեև դա կարևորագույն պայման է առողջապահության համար: Գ.Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ շատ մարդիկ ծանր հիվանդ են, չեն կարողանում բժշկի գնալ, դեղատներում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որ 1 հատ դեղ են գնում. «Այդ մարդուն ամեն օր անընդհատ ուղարկել բժշկի՝ փող մուծի, որ դեղատոմս ունենա ու դեղ գնի, դա հնարավոր պայման չէ»։

«Եթե այս ուղղությամբ որևէ թուլացում չլինի, ապա դեղերի շրջանառության մեջ կոռուպցիան գնալով կաճի»,- հավելեց Գ.Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս