Բաժիններ՝

Ազատության պողոտայում բախվել են «Mercedes», «Toyota», «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը մխրճվել է երկաթե ճաղավանդակների մեջ․ կա վիրավոր

Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 22։50-ի սահմաններում, Ազատության պողոտա 11 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes» էլեկտրական «Hongqi» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031