![](/banners/BeFunky-design.jpg)
Գևորգ Կոստանյանն ընտրվեց
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Gevorg-Kostanyan2.jpg)
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընտրվեց Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Քվեարկության մասնակցել էին 105 պատգամավորներից 93-ը: Գ. Կոստանյանն ընտրվեց ձայների 63՝ կողմ, 30՝ դեմ հարաբերակցությամբ:
«Ես շնորհակալ եմ բոլորիդ՝ և՛ կողմ, և՛ դեմ քվեարկածներին: Ես հարգում եմ սկզբունքայնությունը, և ես ինքս շատ հետևողական, սկզբունքային մարդ եմ»,- հայտարարեց Գ. Կոստանյանը: