Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. 1 անձ ձերբակալվել է

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները 1 անձի ձերբակալել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031