Ինձ հրավիրել են Չինաստան, և ես կգնամ հաջորդ տարվա սկզբին․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի տարեսկզբին կայցելի Չինաստան. այցելության մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ինձ հրավիրել են Չինաստան, և ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք արդեն, գրեթե, պայմանավորվել ենք այդ մասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031