
Հրապարակվեց 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5%

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի ՀՆԱ-ի (կամ տնտեսական) իրական աճի ցուցանիշը՝ 7.5%։
Ընթացիկ գներով՝ ՀՆԱ-ի ծավալը 2017 թվականին կազմել է 5 տրլն 580.1 մլրդ դրամ։
Նշենք, որ սա ետճգնաժամային շրջանում արձանագրված ամենաբարձր աճն է։ Ավելի վերջին 10 տարվա ընթացքում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2012 թվականին՝ 7.2%։ Իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի բարձր աճ եղել է 2007 թվականին՝ 13.7%։
ՀՆԱ-ի հավելաճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5,3 տոկոսային կետի չափով։ Արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան) տնտեսական աճին նպաստել է 1.8, շինարարությունը՝ 0.2 տոկոսային կետով։ Միայն գյուղատնտեսության ոլորտն է բացասական ազդեցություն ունեցել ՀՆԱ-ի հավելաճի ցուցանիշի վրա՝ -0.6 տոկոսային կետի չափով։
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 1 872 837 դրամ կամ 3880 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ կառավարությունն ի սկզբանե 2017 թվականի համար կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ։