
Հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5 տոկոսը

«Ըստ TBC Capital-ի կանխատեսման՝ հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5%», – նշվում է ընկերության հրապարակած մակրոտնտեսական հաշվետվության մեջ։
Վերջինի համաձայն՝ չնայած սեպտեմբերյան տվյալներով տարեկան գնաճի աճին, ամսական դինամիկայում նկատվում է գնաճի նվազման միտում։ TBC Capital-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ գնաճին ազդող գործոններից է սեպտեմբերին ինտերնետի սակագնի հերթական նվազումը՝ ամսական 15.6%-ով։ Այս գործոնը մոտ 0.15 տոկոսային կետով նվազեցրել է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան գնաճը։
Ի հակադրություն, տարվա սկզբին ծխախոտի գների աճը (+0.2 տոկոսային կետ) և մարտ-ապրիլ ամիսներին հացի գնի բարձրացումը (+0.6 տոկոսային կետ) շարունակում են պահպանել բարձր ճնշում տարեկան գնաճի վրա։ Ըստ տվյալների՝ վերջին օրերին հացի գինը կրկին մի փոքր աճել է, ինչն անդրադարձել է հոկտեմբերյան գնաճի վրա։
TBC Capital-ի կանխատեսման համաձայն՝ հոկտեմբերին գնաճը կգերազանցի 5%-ը, իսկ մնացած երկու ամիսների ընթացքում, բազային էֆեկտի հաշվառմամբ, կսկսի նվազել և տարվա վերջում կկազմի շուրջ 4.5%։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ներկայիս կանխատեսմամբ գնաճը կմնա ավելի բարձր՝ 4%-ից, մինչև հացի գների բարձրացման բազային էֆեկտի ավարտը, որից հետո այն կդանդաղի և տարվա վերջին կհասնի նպատակային մակարդակին։
B24.am