««Ելք» դաշինքի այսօրվա առաջնորդները չեն ուզում, որ Մարտի 1-ը բացահայտվի». Սամվել Նիկոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել:

«Եթե այսօր էլ է հարցը բարձրացվում, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն ինչ-որ մեկի դեմ գործողություններ է անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ անդրադառնալով ՀՀԿ որոշմանը, որ Մարտի 1-ի հարցը պետք է քննարկվի ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ:

Ըստ նրա` կա խնդիր, որ քաղաքական ուժերը ցանկություն ունեն քննարկելու, իրենք էլ պատրաստ են քննարկել:

Ս.Նիկոյանի խոսքով` ընդդիմության մի մասն ուզում է, որ Մարտի 1-ի մեղավորները բացահայտվեն, բայց որոշում կայացնող ընդդիմությունը չի ուզում. «Չի ուզում շատ պարզ պատճառով, քանի որ նրանք դեռևս հույս ունեն, որ կարող են իրականացնել իշխանափոխություն: Մի մասն իրենց մտածելով՝ չէին ուզում, որ դա բացահայտվեր, որպեսզի մեկ տարի, կամ 3, կամ 10 տարի հետո այդ հարցը նորից դնեն շրջանառության մեջ»:

Բացահայտմանը դեմ հատվածի մեջ, ըստ Նիկոյանի, «Ելք» դաշինքի այսօրվա առաջնորդներն են, որ չեն ուզում, որ Մարտի 1-ը բացահայտվի:

Տեսանյութեր

Լրահոս