Հայաստանը կարող է եզակի երկիր համարվել այն իմաստով, որ հասարակությունն այստեղ չի վստահում ոչ ընդդիմությանը, ոչ էլ,առավել ևս, իշխանությանը: Իսկ երբ չկա վստահության կամ հավատի աղբյուր հանդիսացող գաղափար կամ ծրագիր, հասարակությունն ընտրում է ոչ թե իշխանությանը, այլ փողը, որը Հայաստանում պատկանում է իշխանությանը: Մեկ էլ բուրժուադեմոկրատական այլընտրանք ԲՀԿ-ին:
ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում 112 հազար եվրոյին համարժեք գումար է հատկացնելու արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։
«Սպասե՛ք, որ հեսա մի տարի հետո… ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»:
Տիգրան Սարգսյանը ոչ միայն կորցնում է իր վստահելի նախարարներից մեկին` ներկայիս ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանին, այլ նրա փոխարեն` ստանում է ազդեցիկ մի հակառակորդ, ում հետ նրա անձնական հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ բարեկամական չեն: Գագիկ Խաչատրյանը՝ լինելով նորացված Ֆիննախի ղեկավարը, միաժամանակ զբաղեցնելու է նաև փոխվարչապետի պաշտոնը:
Հայաստանը թևակոխում է մի փուլ, որը կարելի է անվանել լճացման ժամանակաշրջան: Ինչպես այսօրվա պաշտոնյաներին շատ ծանոթ, գուցե հարազատ բրեժնևյան ժամանակաշրջանը:
Ինչո՞ւ ընդդիմությունը խայտառակ պարտություն կրեց Երևանի ավագանու ընտրություններում։ Այս հարցը դեռ որոշ ժամանակ քննարկվելու է, սակայն արդեն իսկ պատասխանները մտորումների տեղիք են տալիս։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերից հինգը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց վերաբերմունքն են արտահայտել նախորդ օրը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերի ամենահիմնական, ամենահնչեղ խոստումը հետընտրական միավորման մասին խոստումն էր: Հատկապես Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, վերջին օրերին՝ նաև ԲՀԿ-ն, այնպես էին խոսում հետընտրական միավորման մասին, որ դա ներկայացվում էր՝ որպես երկրի փրկության միակ ճանապարհ:
Իշխանությունը մայիսի 5-ին բաժանեց ոչ միայն երևանցիների քվեները, այլև քաղաքական ուժերին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:
Երևանի ավագանու ընտրություններում, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, գրեթե բոլոր ընտրատեղամասերում հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Ոչ իշխանական ուժերից ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, իշխանականից` ՕԵԿ-ը չհաղթահարեցին Երևանի ավագանի անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը` քվեների 6 տոկոսը:
1. «Առաքելություն» կուսակցություն 0,67 տոկոս, 2. ԲՀԿ-ն 22,06 տոկոս, 3. «Բարև Երևան» դաշինք 8,81 տոկոս, 4. ՀԱԿ կուսակցություն 4,7 տոկոս, 5 ՀՅԴ-ն 4,12 տոկոս, 6. ՀՀԿ-ն 55,37 տոկոս, 7. ՕԵԿ-ը՝ 4,27 տոկոս:
ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է 31 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: Առաջին տեղում ՀՀԿ-ն է՝ 15 819 ձայն (62.37%)։
ՀՀ Նոտարական պալատի նախաձեռնությամբ՝ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր:
Հարցին՝ ի՞նչ խախտումներ են եղել և ո՞ր կուսակցությունների կողմից են դրանք արվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմնականում դրանք եղել են այն խախտումները, որոնք զետեղված են եղել լրատվամիջոցներում՝ սկսած կրկնակի քվեարկությունների դեպքերից մինչև կուտակումներ և վերջացրած ճնշում գործադրելով ՀՀԿ հանձնաժողովի նախագահի վրա»:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, նա պատասխանեց. «Ինչպես միշտ՝ մեր կուսակցությունը այս ընտրություններում ևս, կարծում եմ՝ հաղթել է»: Նա նաև հայտարարեց. «ՀՀԿ-ն երբեք կեղծիքներ չի արել, հզոր ուժ է ու կեղծիքների չի դիմում: Կեղծիքների դիմում են թույլերը»:
Հանձնաժողովի նախագահը նշեց, թե ինքը չի տեսել Մ. Կարապետյանին հարվածելու պահը, քանի որ վազել է փախուստի դիմած անձանց հետևից: Իսկ կնոջն, ըստ արձանագրության, հարվածել էր դիտորդը՝ Սարգիս Մաղդեսյանը:
«Ցավոք, մայիսի 5-ը հերթական հիասթափեցնող օրն է Հայաստանի և Երևանի բնակչության համար»։
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:
Քիչ առաջ Երևան Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայաված 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չի, երեկոյան 20։0-ից հետո ձեր պատասխանը կլինի»։
Քիչ առաջ թիվ 1/17 ընտրատեղամասում ընտրության եկավ Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընտրության էր եկել իր ընտանիքի հետ:
Այսօր կայանում են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են 7 քաղաքական ուժեր:
Իշխանության ու հասարակության միջև փոխադարձ վստահության բացակայությունը բազմաթիվ պատճառներ ունի: Դրանցից մեկն էլ հարգանքի բացակայությունն է: Իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես ընտրազանգվածի՝ որպես «վիճակագրական ամբողջության»՝ առանց քաղաքացու, մարդու նկատմամբ նվազագույն հարգանքի:
Միակ բանը, որ կարողացավ քարոզարշավի ընթացքում անել ընդդիմությունը, Տարոն Մարգարյանին անպատասխան հարց առաջադրելն էր. որտեղի՞ց նրան բազմամիլիոն կարողություն: Բայց նկատենք, որ այդ հարցը կարելի է ուղղել իշխանության ցանկացած պաշտոնյայի, ով, համատեղության կարգով, նաև գործարար է. կամ ավելի շուտ՝ գործարար է, ով համատեղության կարգով՝ պետական պաշտոն է զբաղեցնում:
Ազատություններից ամենաէականը մարդու ներքին ազատությունն է, որը պայմանավորում է մյուս բոլոր ազատությունները, և առանց դրա արտաքին ազատությունն այն է, ինչ հանդիպում ենք սոցցանցերում, հեռուստաէկրաններին, մամուլում: Վիրավորանք միմյանց հասցեին, ցինիզմ, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, «ես ձեզնից զզվում եմ», «իսկ ես ձեզ խղճում եմ» ոճի զրույց:
Ինչ վերաբերում է ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին, ապա Ա. Վարդանյանն ասաց, որ Արմեն Ռուստամյանն իր սկզբունքայնությամբ, ազնվությամբ, փորձով «մի գլուխ բարձր» է բոլորից: Նա նաև ասաց, թե ՀՅԴ-ն է, որ վաղը կարողանալու է համախմբել ոչ իշխանական ուժերին ու ստեղծել ընդդիմության ղեկավարություն:
Վահան Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հանկարծ միացրեցին շատրվանները, ինչին ՀՅԴ պատգամավորն այսպես արձագանքեց. «Միացրեցին, որ իմ ձայնը չլսեք, բայց կլսեք: Ջրի մեջ մենք կխորտակենք նրանց»:
Այն, որ հայ հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների՝ անհերքելի փաստ է: Փոխվել են հերոսներ ու իդեալներ կերտելու չափանիշները: Եթե նախկինում պատմության մեջ որպես հերոսներ ամրագրվում էին հայտնագործողները, ստեղծողները կամ հայրենիքի նվիրյալները, ապա այսօր «հերոս» են՝ տիրակալները, զավթիչներն ու խոշոր կարողությունների տեր մարդիկ:
ՀՀԿ-ում, բնականաբար, գիտեն ընտրությունների արդյունքները: Ավելի ճիշտ, գիտեն՝ ինչպես և ինչ թվեր են հրապարակվելու մայիսի 6-ի գիշերը: Ու քանի որ, ըստ իրենց «տեղեկությունների», Տարոն Մարգարյանը հաղթելու ու դառնալու է Երևանի քաղաքապետ, թերևս, որոշել են հոգեբանական ճնշման չենթարկել իրենց թեկնածուին: