Ստեփան Մնացականյանին հիշեցրին, որ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր իրեն գնդակահարել
«Այն, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն իշխանության հանդեպ, դա փաստ է, բայց մեր երկրում կան մի քանի կառույցներ, որոնց հանդեպ կա տոտալ անվստահություն, անգամ՝ անսահմանություն»,- այսօր Ազգային ժողովում «Պաշտոնական վիճակագրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ կառույցներից են Կենտորանական ընտրական հանձնաժողովը և Ազգային վիճակագրական ծառայությունը. «Դուք փորձե՞լ եք, պարոն Մնացականյան, հասկանալ, թե ինչո՞ւ ձեր ներկայացրած վիճակագրական թվերին հանրությունը չի հավատում: Ես փորրձել եմ հասկանալ. չի հավատում, որովհետև այդ թվերը իրականությանը չեն համապատասխանում: Դուք խոսեցիք, որ այս օրենքով այլ ստրուկտուրիզացիա է լինելու, փորձելու եք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել: Միակ ստանդարտը, որին պետք է դուք համախատասխանեցնեք ձեր գործունեությունը՝ դա իրականությունն է, փաստն է:
Երկրում աղքատությունն աճում է, ձեր ներկայացրած թվերով աղքատությունն իջնում է: մարդիկ լքում են Հայաստանը չգիտեմ՝ ինչպիսի ամպլիտուդի արագությամբ, դուք տալիս եք կասկածելի թվեր: Գնաճը՝ 2.6 տոկոս, ծիծաղելի է, անհարմար է, պարոն Մնացականյան»:
Ն. Զոհրաբյանի խոսքով ԱՎԾ-ի տրամադրած տվյալները բացարձակապես այլ Հայաստանի համար են, որտեղ ապրում են Ստեփան Մնացականյանը և իշխանությունները.
«Օրինակ, ես գիտեմ, որ նախկին գյուղնախարարներից մեկը կեղծ տեղեկատվություն ստանալու համար ուղղակի գրավոր ներքին շրջաբերական էր ուղարկում մարզպետներին, ասում էր՝ կտրամադրեք այս տեղեկատվությունը, դե, դուք էլ վերցնում էիք, գումարում էիք, արդյունքում ստացվում էր՝ «էս ինչ աճ է եղել գյուղատնտեսությունում»:
Հիմա դուք ունե՞ք տեղեկատվություն ճշտելու մեխանիզմ, թե ինչպե՞ս են կեղծվում այդ թվերը և ո՞վ դրա համար պատասխաբատու: Եթե հիշում եք, այս ամբիոնից Հրանտ Բագրատյանն առաջարրկեց ձեզ գնդակահարել, իհարկե, ես նման առաջարկով հանդես չեմ գա, բայց ես շատ եմ ցանկանում, որ պաշտոնյան լինի պրոֆեսիոնալ»: